ՍԱՈՌԳՎԳԿ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ԿԱՊ

ԳԼԽԱՎՈՐ

---

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգութության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»/ՍԱՈՌԳՎԳԿ/ ՊՈԱԿ-ը ստեղծվել է 1930թ. Երևանի հակաժանտախտային կայանի բազայի հիման վրա և կոչվել է Հայաստանի անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ: 1950թ. այս ինստիտուտի հետ միավորվել են նաև Անասնաբուծության և կերարտադրության ինստիտուտները, որոնք հետագայում նորից առանձնացել են: 1992թ. ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով, Անասնաբուժության գ/հ ինստիտուտի հետ միավորվել է Երևանում գտնվող Խորհրդային միության Դաբաղի գ/հ ինստիտուտի անդրկովկասյան մասնաճյուղը: 1998թ. Անասնաբուժության գ/հ ինստիտուտը միավորվել է Անասնաբուծության գ/հ ինստիտուտի հետ և վերանվանվել «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն»ՊՓԲԸ, իսկ 2004թ. «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն»ՊՈԱԿ: 2011թ. համաձայն ՀՀ կառավարության որոշման գիտական կենտրոնին է միացել բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը և ստեղծվել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»ՊՈԱԿ-ը: Գիտական կենտրոնը բախկացած է 3 ստորաբաժանումներից` անասնաբուժական, անասնաբուծական և բույսերի պաշտպանության:

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ

Անասնաբուժական բաժինները զբաղվում են կենդանիների և թռչունների հիվանդությունների կանխարգելման, բուժման միջոցառումների և լաբորատոր հետազոտությունների կատարման հարցերով, ինչպես նաև անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և շիճուկների փորձաքննության աշխատանքներով:

ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ

Անասնաբուծական բաժինները զբաղվում են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հայկական ցեղատեսակների պահպանման և զարգացման աշխատանքներով և կերարտադրության հարցերով:

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բույսերի պաշտպանության բաժինները ուսումնասիրում են ՀՀ-ում տարածված մշակաբույսերի և անտառների վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, դրանց պատճառած վնասի չափը£ Մշակում են պայքարի արդյունավետ, մարդկանց ու շրջապատի համար անվտանգ միջոցառումներª ՀՀ-ում տարածված վնասատուների և հիվանդությունների ու մոլախոտերի դեմ:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

  •  

    ՊԱՇՏՈՆ

    Հակիրճ կենսագրություն

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՀՀ ՄԱՐԶԵՐ

ՆԿԱՐԱԴԱՐԱՆ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ուղարկված է...

Համակարգի սխալ

Ստացված է.

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

Մեր մասին

Աշխատակազմ

Կառուցվածք

Նկարադարան

Կապ